Դպրոցի նկարագիր

Երևանի հ. 179 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1981թ.:

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսաց լեզուն, անգլերենը և ֆրանսերենը:

Գործում Է. կերպարվեստի, երգեցողության, բնագիտության, տեխնոլոգիայի անվճար խմբակներ: Երկարօրյա խումբ (դպրոցի բյուջեի հաշվին), ժամը՝ 12:00-ից մինջև 16:00-ը, ապահովված է դասասենյակով և խաղասենյակով:

Դպրոցն ունի մարզադահլիճ, ապահովված է մարզագույքով (շվեդական պատ, այծիկ, վոլեյբոլի և բասկետբոլի անհրաժեշտ պարագաներով, ձեռքի թենիսով, գնդակներով, պարաններով և այլն):

 

Համակարգչային դասասենյակն ունի տասնհինգ համակարգիչներ, չորս պատճենահանող սարք:

Երաժշտության դասասենյակն ունի երաժշտական մեկ կենտրոն, դաշնամուր, շեփորներ:

Հանդիսությունների սրահն ունի դաշնամուր, մեկ երաժշտական կենտրոն և բարձրախոս:

ՆԶՊ դասասենյակը կահավորված է առարկայի դասավանդմանն անհրաժեշտ բոլոր նյութերով, ուսումնական երկու զենքերով՝ ականանետ և կալաշնիկովի ավտոմատ:

Գրադարանը բացի դասագրքերից ունի 3319 կտոր գեղարվեստական գրականություն, որից եկու հազար վեց հարյուրը հայերեն, իսկ վեց հարյուր յոթանասունինը՝ ռուսերեն, փոքրիկ ընթերցասրահ: